2018-ին արագաչափերը անձամբ փակող Փաշինյանը այսօր որոշել է տեսախցիկների հարցը դնել հանրաքվեի

Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, որոնք արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկին խոստմանը, որ արագաչափերը պետք է հանվեն:

«Երբ ես այս հարցի մասին սկսեցի խոսել, նկատեցի, որ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում որոշակի հոռետեսություն կա այս խնդրի վերաբերյալ։ Նաև սոցիալական ցանցերում սրա դեմ նաև ակնհայտորեն հեղափոխությանը լայնորեն մասնակցած շրջանակների կողմից կար շատ լուրջ դիմադրություն:

Բնակիչները, հատկապես տատիկներն ու մայրիկները, խնդրում էին, ասում էին՝ այս մեր փողոցում մի հատ արագաչափ դրեք: Մյուս կողմից այդ ընթացքում ավտոմեքենաների թվի շատ մեծ աճ տեղի ունեցավ:

Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ արեցինք: «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը արտապատվիրակված էր մասնավորին, իսկ հիմա այդ ընկերությունը պետական ընկերություն է: Մենք նաեւ տուգանքների հետ կապված համակարգը փոխեցինք, բալային համակարգ մտցրեցինք»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ հիմա էլ իրենց քաղաքական թիմում այս հարցում միանշանակ կարծիք չկա:

«Ես մտածել եմ և մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով հարցի հանրային լայն հետաքրքրությունը, ճիշտ կլինի, որ ձև գտնենք այդ հարցը լուծենք հանրաքվեի միջոցով։

եր օրենսդրությամբ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվի։ Լուծումը հետևյալն է, մեր օրենսդրությունը նախատեսում է, որ մենք կարող ենք հանրային նախաձեռնությամբ իրականացնել հանրաքվե։

Այն խումբը, որը հանդես է գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել Ազգային ժողով։

Բայց մենք այս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, եթե իրենք 50000 ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300 հազար ստորագրության: Եթե հաջողվի 300 հազար ստորագրություն հավաքվի, մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինքը չի քարոզի ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի օգտին:

«Ես պիտի ինչ-որ առումով ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ովքեր մտածում են, որ ես պիտի դա անեի և դա չեմ արել, բայց նաև ուզում եմ ներողություն ընտրել այն մարդկանցից, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չի անել և այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս