Կրեմլում բացատրել են՝ որն էր Պուտինի գլխավոր ուղերձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հիմնական ուղերձն այն է, որ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու՝ Արևմուտքի անխոհեմ որոշումները չեն կարող անպատասխան մնալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմնական ուղերձն այն է, որ արևմտյան երկրների անխոհեմ որոշումներն ու գործողությունները, որոնք հրթիռներ են արտադրում, դրանք մատակարարում Ուկրաինային և հետագայում մասնակցում ռուսական տարածքի վրա հարձակումներին, չեն կարող մնալ առանց ռուսական կողմի արձագանքի», – ասել է Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։