Բաժիններ՝

Բադրիջաններ` յոգուրտով

Բաղադրիչները՝

  • 3 խոշոր բադրիջան
  • 1-2 պճեղ սխտոր
  • 200 գ բնական յոգուրտ
  • ձիթապտղի ձեթ
  • 1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Բադրիջանները մաքրեք, 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Բադրիջանի օղակների վրա աղ արեք, թողեք 30 րոպե, մինչև շագանակագույն երանգ ստանա:

Բադրիջանի օղակները լվացեք, չորացրեք անձեռոցիկով:

Կարդացեք նաև

Հաստ հատակով մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, կիսափակ կափարիչի տակ երկու կողմից տապակեք բադրիջանները, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Անհրաժեշտության դեպքում տապակելու ընթացքում ձեթ ավելացրեք:

Պատրաստի բադրիջանները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:

Ապա բադրիջանի բոլոր կտորները մեծ թասի մեջ լցրեք, պատառաքաղով տապակեք, մինչև միատարր զանգված ստանաք: Սխտորը մաքրեք, ճզմեք, մի քիչ աղ ավելացրեք: Ավելացրեք նաև յոգուրտն ու խառնեք:

Բադրիջանի մեջ ավելացրեք սխտորի յոգուրտն ու խառնեք: Մատուցելուց առաջ թողեք մի փոքր հովանա սենյակային ջերմաստիճանում: Մոտ 10 րոպե:

Խորհուրդ: Այս դեպքում բադրիջանի վրա աղ լցնելը անհրաժեշտ է ոչ թե դառնությունը կոտրելու, այլ նրա համար, որ բադրիջանների հեղուկը դուրս գա ու տապակելու ընթացքում այն իր մեջ շատ յուղ չներծծի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս