
Յոգուրտը փրկում է կաթվածից ու ինսուլտից

Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, որ հրապարակվել են American Journal of Hypertension ամսագրում, ցույց են տվել, որ յոգուրտը կարող է փրկել կաթվածից և ինսուլտից:
Հետազոտողները վերլուծել են 30-55 տարեկան 55.000 կանանց և 40-75 տարեկան 18.000 տղամարդկանց: Բոլոր այս մարդիկ ունեցել են արյան գերճնշում, ինչը բարձրացնում է կաթվածի, ինսուլտի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այդ մարդկանց առողջության և սննդակարգի մասին տեղեկությունը հավավքվել է 3 տասնամյակ:
Այդ ընթացքում արձանագրվել է շուրջ 5.5 հազար կաթվածի, ինսուլտի և արյունատար անոթների վիրահատության դեպք:
Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրության մասնակցիները որքան շատ են յոգուրտ օգտագործել, այնքան քիչ է նրանց մոտ եղել հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման: Շաբաթական 2 բաժին և ավելի յոգուրտ օգտագործած կանանց մոտ ռիսկը նվազել է 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ 21%-ով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր յոգուրտ չեն օգտագործել կամ օգտագործել են ամսական 1 անգամ: Իսկ նրանց մոտ, ովքեր հատուկ դիետա էին պահպանել և ամենօրյա սննդակարգում յոգուրտ էին ներառել, կաթվածի և ինսուլտի հավանականությունը նվազել էր 30%-ով: