Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով, բայց ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Նա հավելել է, որ Հայաստանից հիմնականում ԱՄՆ են արտահանվել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ:

«Այնուամենայնիվ, ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս