Բաժիններ՝

ԱՄՆ-ում կրակել են ուղեւորատար ինքնաթիքի վրա, որը պատրաստվում էր թռչքի օդանավակայանից

Ամերիկյան Դալաս քաղաքի ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն՝ պարզելու համար ուրբաթ երեկոյան Southwest Airlines ավիաընկերության՝ Դալասի (Տեխաս) «Լավ Ֆիլդ» օդանավակայանից թռիչքի պատրաստվող ինքնաթիռի վրա կրակոցների հանգամանքները, տեղեկացրել է CNN-ը։

Southwest Airlines ավիաընկերության տվյալներով՝ փամփուշտը հավանաբար վնասել է ինքնաթիռի աջ մասը հենց օդաչուների խցիկի տակ, երբ ինքնաթիռը փորձում էր թռչել Դալասից Ինդիանապոլիս տեղի ժամանակով ժամը 22.00-ին։

Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, եւ ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է մեկնակետ՝ ուղեւորներին իջեցնելու համար։

«Southwest Airlines-ը մեր հաճախորդներին կուղարկի այլ չվերթով,- ասել են ավիաընկերությունում։- Իրավապահ մարմինները տեղեկացվել են, եւ ինքնաթիռը հանվել է շահագործումից»։

Պարզ չէ, թե որտեղից է կրակ բացվել եւ արդյոք ինքնաթիռն էր թիրախը։ Շաբաթ օրվա սկզբի դրությամբ ոչ մի ձերբակալման մասին չի հայտարարվել։

Դալասի ոստիկանական վարչությունում CNN հեռուստաալիքին տեղեկացրել են, որ իրավապահները հայտնաբերել են, որ փամփուշտը կպել է ինքնաթիռին, եւ այժմ վարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս