Ջեյք Փոլը հաղթել է Մայք Թայսոնին
27-ամյա բլոգեր, Disney-ի նախկին աստղ Ջեյք Փոլը միաձայն որոշմամբ հաղթել է 58-ամյա Մայք Թայսոնին:
Մենամարտը տևել է բոլոր 8 ռաունդը և ավարտվել Փոլի հաղթանակով ՝ 79-73 հաշվով:
Մենամարտը տեղի է ունեցել Առլինգթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ի սկզբանե մենամարտը նախատեսված էր հուլիսի 20-ին։
Պարզապես ռինգ դուրս գալու համար 58–ամյա Թայսոնն իր կարիերայի ամենամեծ հոնորարներից մեկը կստանա՝ 20 միլիոն դոլար, իսկ Փոլը՝ 40 միլիոն դոլար։