Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից, ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-ին հանդիպել էր Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս