Քաշքշուկ՝ ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև (լուսանկարներ)
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք ցանկացել են մոտենալ Երևանի քաղաքապետարանի շենքին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները այսօր առավոտյան սոցցանցերում հայտարարություն էին տարածել, որում ասված էր.
«Հաշվի առնելով գալիք Երևանի ավագանու ընտրությունների կարևորությունը, մայրաքաղաքը կողոպտիչների այս հանցախմբից ազատելու եւ օրինականությունը վերականգնելու անհրաժեշտությունը, ապրիլի 19-ին` ժամը 15:00-ին քաղաքապետարանի դիմաց կանցկացնենք բողոքի միջոցառում, պահանջելով՝
1.«Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում.
2.Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում.
3.Օրինազանց և թալանչի պաշտոնյաների, նրանց գլխավորող ռեժիմի կամակատար Տարոն Մարգարյանի պաշտոնանկություն ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցում»: