Շուրջ 123 կմ ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի 1 մլրդ 260 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ընդհանուր շուրջ 123 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար 1 միլիարդ 260 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։

«Մենք այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 123 կմ։ Արդեն որոշ որոշումներով մենք գումար տվել ենք, և հիմա մի քանի ճանապարհահատվածների միջին նորոգման համար գումար տալու հերթական որոշումն է ներկայացվում», – նշեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, որ որոշմամբ առաջարկվում է վճարել 1 միլիարդ 260 միլիոն դրամ։ 

Նա նաև տեղեկացրեց, որ 123 կմ միջին նորոգման ճանապարհների հիմնական մասն արդեն իրականացված է, և մի շարք ծրագրեր գտնվում են ավարտական փուլում։ 

Տեսանյութեր

Լրահոս