Բաժիններ՝

Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր՝ նոյմեբերի 11-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Էդիկ Բադասարյանի վարած Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930