Նովոռոսիան և Դոնբասն ունեին ինքնորոշման իրավունք, դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին․ Պուտին

«Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի և Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ունեն ինքնորոշման իրավունք։

«Ես արդեն ասել եմ, բայց ևս մեկ անգամ կկրկնեմ մեր գործողությունների տրամաբանությունը։ Եթե ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, ապա և՛ Ղրիմում ապրող ժողովուրդը, և՛ մարդիկ, ովքեր ապրում են Ուկրաինայի հարավ-արևելքում՝ «ուկրաինացիները, ովքեր համաձայն չեն պետական ​​հեղաշրջման հետ, ինքնորոշման իրավունք ունեն»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Նա նաև հիշեցրել է, որ Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցանկացած տարածք, որը հռչակում է իր անկախությունը, պարտավոր չէ տվյալ պահին հարցնել այն երկրի կենտրոնական իշխանությունների կարծիքը և թույլտվությունը, որում ներառված է այդ տարածքը որոշման կայացվման պահին։ Այսինքն, նրա խոսքով, ինքնորոշման իրավունքի իրացումը լիովին համապատասխանում է այսօրվա միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: «Սա նշանակում է, որ այդ տարածքները, այդ թվում՝ Նովոռոսիան և Դոնբասը, իրավունք ունեին որոշում կայացնել իրենց ինքնիշխանության վերաբերյալ։ Սա լիովին համապատասխանում է այսօրվա միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է Պուտինը: Այդ հիմքով, ըստ ՌԴ ղեկավարի, Ռուսաստանն իրավունք ուներ նոր տարածքների հետ կնքել համապատասխան միջպետական ​​պայմանագրեր, ինչը և արեց։

«Այս պայմանագրերը ներառում են փոխադարձ օգնության դրույթներ: Մենք դրանք վավերացրել ենք և որոշակի պարտավորություններ ենք ստանձնել։ Եվ հետո այս նորաստեղծ պետությունները մեզ դիմեցին այս պայմանագրերի շրջանակներում օգնության կոչով։ Մենք հնարավորություն ունեինք և պարտավոր էինք դա անել, ինչն էլ արեցինք՝ փորձելով կասեցնել Կիևի ռեժիմի կողմից 2014 թվականին սկսված ռազմական գործողությունները։ Մենք չենք սկսել ինտերվենցիան և ագրեսիան, մենք փորձում ենք դա կասեցնել»,- ընդգծել է Պուտինը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս