ՔՊ-ն կողմնորոշվել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների հարցում
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ վարչությունից։
Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։
Քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։