Թուրք ընդդիմադիր կուսակցապետն իշխանությանը մեղադրում է ժողովրդի քվեներն ապօրինաբար յուրացնելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը «X»-ի միկրոբլոգում կատարած գրառմանբ արձագանքել է արևելյան Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հոգաբարձուների նշանակմանն ու ընթացող բողոքի ցույցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը

Նա ընդգծել է, որ այդպիսով թուլանալու է «ազգային կամքը» և, դիմելով իշխանություններին, շեշտել. «Դուք չեք կարողանալու ապահովել ազգային միություն՝ ազգի կամքին հակառակ հոգաբարձու նշանակելով: Դուք չեք կարողանալու ուժեղացնել ներքին ճակատը՝ մեր քաղաքացիների ձայները ձեր քմահաճությամբ յուրացնելով»:

Բացի այդ, Բաբաջանը նշել է, որ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու գործընթացը պետք է հիմնված լինի միայն ու միայն դատական որոշման վրա:

Տեսանյութեր

Լրահոս