Լարսը ժամանակավորապես փակվել է բեռնատարների համար

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության կապակցությամբ Վլադիկավկազ-Լարս հատվածով Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Մոսկվայի ժամանակով ժամը 08:20-ից, մինչև հատուկ կարգադրություն կլինի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930