Բաժիններ՝

Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում:

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների 102 կգ քաշային ծանրորդների պայքարում Ալեքսանդր Լազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում հաջորդաբար պահեց 145, 150, 154կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը  բարձրացրեց 186, 190, 193 կգ: Այստեղ նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 347 կգ արդյունքով ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս