Բաժիններ՝

Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվը 2024 թվականին կրկնապատկվել է

2024 թվականին դատարանների որոշումներով Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված անօրինական միգրանտների թիվը կրկնակի աճել է 2023 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական ​​պրիստավ Դմիտրի Արիստովը։

«2024 թվականի ինն ամսվա ընթացքում ՌԴ-ի սահմաններից հարկադրաբար արտաքսվել է ավելի քան 60 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: 2023 թվականի ինն ամսվա ընթացքում արտաքսված անձանց թիվը կազմել է մոտավորապես 30 000», – ասել է նա։

Արիստովի խոսքով՝ 2024 թվականին մի քանի անգամ ավելացել է հարկադիր արտաքսման ենթակա անձանց թիվը այնպիսի միջոցառումների ակտիվացման հետևանքով, որոնք ներքին գործերի մարմինների կողմից ձեռնարկվել են ՌԴ-ում գտնվելու օրինական հիմքեր չունեցող օտարերկրյա քաղաքացիների բացահայտման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս