Ամեն բան պետք է արվի կեսարյան հատումների ցուցանիշների կրճատման ուղղությամբ. նախարար

Պետությունն այս տարի վերանայել է ծննդօգնության ծախսային ուղղությունները՝ նկատի ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով անառողջ սննդի հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին: Նախարարը նշեց, որ ծննդօգնության ծախսային ուղղությունները վերանայել են՝ մտքում ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները:

«Ամեն բան պետք է արվի այդ ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Մեր ներդրած փոխհատուցման նոր ծրագրի հիմքում հենց դա է: Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել և որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց նաև, որ պետությունն առաջին անգամ փոխհատուցում է ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Նախարարը կարծում է, որ սա ևս որոշակի վարքագծային փոփոխություն կբերի:Այս փոփոխությունները շարունակվելու են հաջորդ տարի: 

Տեսանյութեր

Լրահոս