Իրանը շեշտել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի միջազգային իրավունքի համաձայն ինքնապաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
Հայտարարության մեջ իրանական առաքելությունը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների և միջազգային իրավունքի խախտումների մասին, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլի սպանությունը և վերջին հարձակումները Իրանում մի քանի ռազմաբազաների վրա:
ՄԱԿ-ում Իրանի հյուպատոսությունը վերահաստատել է Իրանի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ իր քաղաքացիներին, շահերը և ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքը: