Բաժիններ՝

Կամավոր ատեստավորված ուսուցիչներին կտրամադրվի իրենց հասանելիք հավելավճարները

Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2022 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Կառավարության «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին իրենց հասանելիք հավելավճարների տրամադրման և 2024 թվականի օգոստոսի 22-ի ՀՀ Կառավարության թիվ 1337-Ն որոշման հավելված N 8-ի փոփոխության անհրաժեշտությունից:

Որոշմամբ չորրորդ եռամսյակի կտրվածքով հաշվարկված, այս պահին փաստացի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին հավելավճարներ տրամադրելու նպատակով կհատկացվի ևս 1,424,755,7 հազար դրամ՝ հաշվի առնելով նաև 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված նոր դասաբաշխումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս