Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահից բռնագանձել 15 անշարժ գույք և 315 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
15 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
Շուրջ 315 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: