Բաժիններ՝

Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը

Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:

Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։

Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման համար։

Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվեց -5․․․-8, առանձին վայրերում մինչև -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս