Վրացական ընդդիմադիր կուսակցության անդամը մեղադրել է ադրբեջանական ԶԼՄ-ներին ընտրություններին միջամտելու մեջ

Վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Նարգիզ Ալիևան մեղադրել է ադրբեջանական թոք-շոուի վարողին ընտրություններին միջամտելու մեջ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությանն աջակցելու միջոցով, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

«Հեռուստավար Հոշգադամ Հիդայաթկըզըն բացահայտ քարոզել է՝ կոչ անելով աջակցել կոնկրետ կուսակցության ընտրություններում, որոնք անցկացվում են այլ երկրում,- գրել է Ալիևան իր Facebook-ի էջում։

Նա հայտնել է, որ դա միջազգային իրավունքի խախտում է, եւ ավելացրել է, որ պաշտոնական նամակով կդիմի հեռարձակողին, ARB Television ընկերությանը։

Հիդայաթկըզըն վրաց-ադրբեջանական համայնքին եթերում կոչ է արել քվեարկել «Վրացական երազանքի» օգտին։

Նա կոչ է արել հիշել Ուկրաինան՝ հայտնելով, որ Վրաստանում կառավարող կուսակցության օրոք ամեն բան «կայուն է, խաղաղ եւ տարբերվում է Ուկրաինայից»։

Ադրբեջանական կառավարական և պետական ԶԼՄ-ները վերջին ժամանակներս հրապարակել են բազմաթիվ հոդվածներ, որոնցում կրկնվում են նույն նարատիվները, որոնք տարածում է Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը, և ակնհայտ կոչ են անում Վրաստանի ադրբեջանական համայնքին աջակցել այդ կուսակցությանը։

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Ալիևան փորձում է պարզել, թե որտեղից է Հիդայաթկըզըն վերցրել տեղեկությունը պոտենցիալ ռազմական կոնֆլիկտների մասին Վրաստանի տարածքում։

Նա պահանջել է, որպեսզի Վրաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինները «անհապաղ պարզեն սա», և Հիդայաթկըզըին կոչ է արել ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։

Տեսանյութեր

Լրահոս