Իրանը պատրաստ է իսրայելական գրոհի պատասխան միջոցներ ձեռնարկել. Tansim

Իրանը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել, տեղեկացրել է Tansim տեղեկատվական աղբյուրը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ Իրանն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսիայի ցանկացած ակտի։

«Կասկած չկա, որ Իսրայելը համապատասխան պատասխան կստանա (Իրանի դեմ) ցանկացած քայլի», ավելացրել է աղբյուրը։

Շաբաթ վաղ առավոտյան Թեհրանում պայթյուններ են որոտացել։

Որոշ աղբյուրների խոսքով՝ պայթյունները լսվել են Թեհրանից արեւմուտք։

Պայթյունների ձայները կապված են եղել ՀՕՊ համակարգերի եւ իրանական բանակի աշխատանքի հետ իսրայելական գրոհների դեմ Թեհրանի շուրջ երեք վայրերում։

Իսրայելը հավաստիացնում է, որ հասել է բոլոր նպատակներին Իրանի ռազմական օբյեկտների դեմ գրոհում։ Իրանը հայտնել է, որ օբյեկտերին հասցվել է «սահմանափակ վնաս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031