Ընտրություններից 2 օր առաջ Վրաստանը ռազմավարական օբյեկտների մեջ է ներառել ԿԸՀ-ն, որի արգելափակումը պատժվում է բանտով
Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից երկու օր առաջ Վրաստանի իշխանությունները ռազմավարական օբյեկտների վերաբերյալ բանաձեւ են ընդունել, որոնց ցանկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատարանները եւ պատրիարքարանը, որոնց արգելափակման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, հաղորդում է «Էխո Կովկասը»։
Հոկտեմբերի 24-ին Վրաստանի կառավարությունն ընդունել է թիվ 361 որոշումը ռազմավարական օբյեկտների վերաբերյալ, այդ թվում՝ կառավարական շենքերը, դատարանները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և որոշ ոչ պետական շենքեր, մասնավորապես՝ պատրիարքարանը։
Վրաստանի Քրեական օրենսգիրքը մինչև երկու տարվա ազատազրկում է նախատեսում «ռազմավարական կամ հատուկ նշանակության» օբյեկտի առգրավման կամ արգելափակման համար, որը կարող է խոչընդոտներ ստեղծել դրա աշխատանքի համար։
Եթե նման գործողությունները կատարվում են խմբով, ապա նախատեսվում է ազատազրկում մինչև չորս տարի ժամկետով, իսկ ահաբեկչական դրդապատճառներով նույն գործողությունները պատժվում են 10-15 տարվա ազատազրկմամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք վճռորոշ են համարվում երկրի հետագա ընթացքի համար։ Վերջին հարցումներից մեկը կանխատեսում է, որ ընդդիմությունը 50 տոկոսից ավելի ձայն կստանա: