 
                        Թուրքիան հերքում է, որ Հնդկաստանը խոչընդոտել է Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին
 
                                    Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել և ապատեղեկատվություն է որակել այն լուրերը, թե Հնդկաստանը խոչընդոտել է Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարությունում նշվել է, որ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների ընդլայնված կազմով նիստի ժամանակ անդամակցության գործընթաց, կազմակերպության ընդլայնման հետ կապված գործընթաց չի քննարկվել։
«Հետևաբար պնդումը, թե Հնդկաստանն արգելք է հանդիսացել Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին, չի արտացոլում իրականությունը»,-նշվում է հայտարարությունում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        