Բաժիններ՝

Ֆրանսիան և Գերմանիան ֆինանսական օգնություն կհատկացնեն Լիբանանին

Ֆրանսիան մտադիր է 100 միլիոն եվրո հատկացնել լիբանանցի ժողովրդին օգնելու համար։

Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Լիբանանի աջակցության միջազգային համաժողովում։«ՄԱԿ-ը կոչ է արել 426 միլիոն եվրո տրամադրել Լիբանանին:

Ֆրանսիան կտրամադրի 100 միլիոն եվրո», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է X սոցիալական հարթակում Ելիսեյան պալատի էջում։

Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան «իր ավանդը կներդնի լիբանանյան բանակի մատակարարման գործում»։ Բացի այդ, նախագահի խոսքով, Փարիզը ողջունում է Լիբանանի զինված ուժերում հավելյալ 6000 զինծառայողներ հավաքագրելու ծրագիրը։

Մակրոնը կոչ է արել «շուտափույթ դադարեցնել կրակը և  բոլոր փախստականներին հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները»: 

«Ես ցավում եմ, որ Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները Լիբանանում` երկրի հարավում, Բեյրութում և նրա սահմաններից դուրս, մինչ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է։ Անհրաժեշտ է նաև, որ «Հեզբոլլահ»-ը դադարեցնի իր գրոհներն Իսրայելի դեմ՝ ինչ պատրվակով էլ որ լինի», – ասել է նա: 

Լիբանանին օգնության մասին են հայտարարել նաև Գերմանիայի իշխանությունները: Ըստ Al Arabiya-ի՝ Փարիզում Լիբանանին նվիրված խորհրդաժողովից առաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան Լիբանանին կտրամադրի լրացուցիչ 96 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության և զարգացման նպատակներով: 

Փարիզում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիան հույս ունի հանգանակել շուրջ 500 միլիոն եվրո՝ Լիբանանին հումանիտար օգնության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս