«Ձեր կլեյմոն զիջելն ու հանձնելն է, Սարգսյանինը՝ «Утверждаю» ստորագրելն ու Ապրիլյանում ջախջախելը». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունների կողմից պարբերաբար թիրախավորումների ալիքը, ըստ իրավիճակի, տարբեր ձևախեղումներ են ունենում, և ըստ անհրաժեշտության տիրաժավորում ստանում։ Այս օրերին ներքաղաքական թիվ մեկ օրակարգային թեման ՀՀ սահմանազատման կանոնակարգի հաստատման շուրջ ծավալվող դիսկուրսն էր, որը Նիկոլն ու իր թիմակիցները տևական ժամանակ է՝ փորձում են հանրության վրա «ծախել» որպես «աննախադեպ ձեռբերում» և «ՀՀ վերջին 30 տարիների կարևորագույն նվաճում»։

Այս հարցը քանիցս ներկայացվել է տարբեր փաթեթավորումներով, շեշտվել այնտեղ առկա ականները՝ հատկապես քարտեզների անորոշության մասով, երբ նշվում էր, թե, այսպես կոչված, «հատվածային սահմանազատում» իրականացնելիս, եթե չկա կոնկրետ թվականի մեկ ընդհանուր տոպոգրաֆիկ քարտեզ, ապա ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է՝ իր համար շահեկան քարտեզ տվյալ պահին սեղանին դնելու և հնարավոր բոլոր ձևերով ՀՀ-ից, թեկուզ մի քանի սանտիմետր, ավել տարածք վերցնելու փաստարկը։

Ահա այս և մի քանի այլ տրամաբանական շղթային, որևէ հոդաբաշխ պատասխան ու պարզաբանում չունենալով, նիկոլենք մեկ այլ մանիպուլյատիվ տրյուկի են անցել․ ԱԺ-ում, թե՛ հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստի ժամանակ կանոնակարգը քննարկելիս, դարձյալ սկսեցին որպես «հակափաստարկ» բերել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» 2014-ին ԱԺ օրենքը՝ ընդգծելով, թե այդ օրենքն ընդունելով, «օրվա իշխանություններն ընդունել են, որ Տեղ գյուղից այն կող Ադրբեջան է»։ Ավելին, նրանք, իրենք այս դատարկ թեզն էլ ավելի «ուժեղացնելու» նպատակով, այդ ամբողջը փաթեթավորում են «նախկիններին» դեմոնիզացիայի հերթական պորցիայով։

Սա սոփեստության ու դատարկամտության հերթական դասական դրսևորումն է, երբ երկիրը ծախած վայ կառավարչներն արդեն փրփուրներից են կախվում՝ փորձելով ՀՀ ամենաանվտանգ ու զարգացող ժամանակաշրջաններից մեկը հանրային շահարկման առարկա դարձնել։

Տնաքանդ ազգադավերը մոռանում են, որ այդ նույն 2014թ. և դրան հաջորդած ժամանակահատվածներում Հայաստանը տարածաշրջանային գործոն էր, ոչ թե գործիք՝ ինչպես հիմա, իսկ Սերժ Սարգսյանն Ալիև առաջ ոչ թե գլխիկոր կանգնում ու սինլքոր ժպտում էր, այլ այնպես էր իր քայլերը դասավորում, որ Իլհամը միջազգային հանրության առաջ լացելով ասում էր, թե «ինձ դռների հետևում ստիպում են Արցախը ճանաչել»։ Ձեր կլեյմոն զիջելն ու հանձնելն է, Սարգսյանինը՝ «Утверждаю» ստորագրելն ու Ապրիլյանում ջախջախելը։

Հա, ի դեպ, էդ նույն Նիկլոն ու իր պլեադայի ներկայացուցիչները, որ էդքան վարչատարածքային բաժանման թեման խուրդում են, բա ինչո՞ւ էին 2014-ից հետո քանիցս գնում Արցախ, նռները ձեռքներին նկարվում, իրենց տղերքին ուղարկում «Ադրբեջանում» ծառայելու, ու «Արցախը Հայաստան է» գոռում։

Ձեր կենսաձևն էժան դեմագոգիան է, դուք այլ արժեհամակարգ չունեք»։

Տեսանյութեր

Լրահոս