Բաժիններ՝

Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևորը՝ Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս