Բաժիններ՝

Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի Mirage-2000-5 տեսակի երեք կործանիչ

Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում իր 26 Mirage-2000-5 կործանիչներից երեքը կուղարկի Ուկրաինա: 

Բացի Mica «օդ-օդ» դասի հրթիռներից, այս երեք Mirage 2000-5-երը ուկրաինացիների խնդրանքով կզինվեն AASM (Safran) ռումբերով` օդային հարվածների համար, Scalp թեւավոր հրթիռներով, ինչպես նաև՝ 30 միլիմետրանոց երկու թնդանոթներով։

Հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Կիև կտեղափոխի Mirage կործանիչներ և մինչև տարեվերջ կկազմակերպի ուկրաինացի օդաչուների ուսուցում։ Միևնույն ժամանակ, Մակրոնի խոսքով, ֆրանսիական զենքերը չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս