Պուտինն առաջարկում է ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա ստեղծել

Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա՝ հետագայում լիարժեք ապրանքահումքային բորսայի վերածելու հնարավորությամբ։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԲՐԻԿՍ-ի մի շարք պետություններ հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում են: Դա, ըստ ՌԴ նախագահի, կնպաստի, որ հացահատիկի բորսան ձևավորի պարենային ապրանքների արդար և կանխատեսելի ցուցանիշներ:

Պուտինի խոսքով` դա թույլ կտա նաև պաշտպանել միության անդամ երկրների ազգային շուկաները արտաքին անբարենպաստ միջամտությունից։

«Ժամանակի ընթացքում կարելի է մտածել հացահատիկի բորսան լիարժեք ապրանքային բորսայի վերածելու մասին»,- նշեց Պուտինը։

Ըստ նրա՝ դա առավել արդիական է, քանի որ ԲՐԻԿՍ անդամ երկրները էներգառեսուրսների շատ խոշոր արտադրողներ և սպառողներ են։
ՌԴ նախագահն ավելացրեց, որ նպատակահարմար է ստեղծել նաև թանկարժեք մետաղների առանձին հարթակներ, քանի որ այդ շուկան ունի տարբեր խոչընդոտներ:

Տեսանյութեր

Լրահոս