ՀՀԿ երիտասարդները հանդիպել են Անդրեյ Կլիմովի հետ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը տեղեկացնում է, որ այսօր «Քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի միջազգային կոնգրեսի» շրջանակներում հանդիպել են «Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական դիվանագիտության և երիտասարդական թևերի դերը միջազգային համագործակցության հարցերում։ Պարոն Կլիմովը ինձ նվիրեց իր հեղինակած «Russia and the World» գիրքը»,- տեղեկացնում է Դանիելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս