Բաժիններ՝

Բացահայտում. սուրճը վտանգավոր է տեսողության համար

Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումն եռակի անգամ մեծացնում է գլաուկոմայի ռիսկն աչքի բարձր ճնշման գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ։ Մաունթ-Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականների այս բացահայտման վերաբերյալ ուսումնասիրությունը հրապարակվել է Ophthalmology ամսագրում:

Փորձագետները վերլուծել են ավելի քան 120.000 մասնակիցների վերաբերյալ 2006-10թթ․ հավաքված տվյալները։

Կամավորները, ովքեր նաև տրամադրել են իրենց ԴՆԹ նմուշները, եղել են 39-ից 73 տարեկան: Նրանք լրացրել են սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ՝ նշելով, թե կոֆեին պարունակող որքան ըմպելիք ու սնունդ են օգտագործում։

Հետազոտողները հաշվի են առել նաև նրանց ընտանեկան պատմության մեջ գլաուկոմայի առկայությունը:

Գենետիկ բարձր ռիսկի դեպքում օրական 3 բաժակ սուրճը մեծացրել է գլաուկոմայի ռիսկը 3․9 անգամ՝ համեմատած նրանց հետ, ովքեր կոֆեինի փոքր չափաբաժին են ստացել կամ ընդհանրապես չեն ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս