ՔԿ-ի արձագանքը՝ Քյարամյանի՝ հնարավոր պաշտոնանկության գործընթացին

Օրերս ԱԺ-ում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարություն արեց, որը սկանդալի պատճառ դարձավ:

Քյարամյանը, մասնավարապես, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասել էր. «Մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված գործով, մեքենաները հենց այդ նույն վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ, ինչո՞վ է դա պայմանավորված»:

Ինչին ի պատասխան Հովիկ Աղազարյանը նշել էր, թե Քյարամյանը ստում է և հորդորել էր անուններ հրապարակել:

Tert.am-ը Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ չի պատրաստվում արդյոք Քյարամյանը անունները հնչեցնել և արդյոք հրաժարական կներկայացնի, կամ ի՞նչ կարծիք ունի ՔՊ-ում՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի համար գործընթաց սկսելու մասին:

«Կոմիտեն իրեն թույլ չի տալիս մեկնաբանել պետական այլ մարմիններում իրականացվող կամ նախատեսվող նախաձեռնությունները, դա մեր գործառույթներից դուրս է, միայն այքանը կարող եմ ասել»,- պատասխանել է Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս