Այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել. քվոտան սպառվել է

Առանց մաքսատուրքիայս տարի այլևս որևէ մեկը չի կարողանա էլեկտրամոբիլ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան սպառվել է։ Նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11–16–ն ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 600 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոց»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար:

2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել հունվարի 1-ից սկսած:

Տեսանյութեր

Լրահոս