Արմեն Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության հնարավորությունները

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել եմ Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ:

«Հանդիպմանը կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ընդգծել ու առանձնակի գնահատել եմ գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից:

Քննարկվել են նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս