«Թուրքիան ընդգրկված է համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում». Freedom House
Ամերիկյան «Freedom House»-ը հրապարակել է ամենամյա Համացանցում ազատության զեկույցը, որը վերաբերում է թվային ոլորտում մարդու իրավունքներին։ Հետազոտությունը գնահատել է համացանցի ազատությունը 72 երկրում, որոնք կազմում են աշխարհի ինտերնետ օգտագործողների շուրջ 87%-ը։ Նշենք, որ զեկույցը ընդգկում է 2023-ի հունիսից միչև 2024-ի մայիս ընկած ժամանակահատվածը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Իրանը և Եգիպտոսը շարունակում են գտնվել այն երկրների շարքում, որոնք չունեն համացանցի ազատության։
Թուրքիան գտնվում է այն երկրների շարքում, որտեղ արգելված է ունենալ սոցիալական մեդիայի և քաղաքական, սոցիալական ու կրոնական բովանդակությամբ համացանցային էջեր։ Զեկույցում ընդգծվում է, որ նմանօրինակ էջեր ունեցողները Թուրքիայում կարող են ձերբակալվել, ենթարկվել հարձակման կամ սպանվել։
Երկրները քարտեզի վրա առանձնացված են գույներով, ինչը ենթադրում է թե որքանով է այդ երկրներում գործում ազատ համացանց։ Թուրքիան քարտեզի վրա նշվել է մանուշակագույնով, ինչը նշանակում է որ տվյալ երկում ազատ համացանց չի գործում։