Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:
Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»: