Բաժիններ՝

Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

«Դեռ Նյու Յորքում մեր գտնվելու ժամանակ Գուտերեշը հանդիպել է նախարարի (խմբ.՝ Սերգեյ Լավրովի) հետ, նա հաստատել է, որ շատ լրջորեն պատրաստվում է Կազանի այս համաժողովին իր մասնակցությանը, այսինքն` հաստատել է (իր մասնակցությունը)», – գործակալությանն ասել է Վերշինինը Օմբուդսմենների VIII միջազգային խորհրդաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Վերշինինը հայտնել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին հրավիրելու մասին։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031