Բաժիններ՝

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհը մարվել է

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:

Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության 4 մարտական հաշվարկ։

Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը, ԲԱՎ հերթապահ խումբը, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը և հերթապահ հոգեբանը։

Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ. մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ. մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս