Բաժիններ՝

Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen-ը և Neta-ն

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Volkswagen և Neta (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Volkswagen մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս