Րաֆֆի Հովհաննիսյանը «դաբրոյի» համար չէր գնացել Մոսկվա (տեսանյութ)

Ինչպես հայտնել է 168.am-ը քիչ առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մանրամասներ է ներկայացրել մոսկովյան այցից:

Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան 168.am-ի հարցին, թե շատերը մտահոգված են, որ այսօրվա հանրահավաքին չեք ներկայանալու, հայտնեց, որ արդեն շտապում է հանրահավաքի և մի քանի «կազմակերպչական խոսք է ներկայացնելու» ապագայի առնչությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն քննադատներին, ովքեր կարծիքներ էին հնչեցնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա «դաբրո» ստանալու համար: Այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Չգիտեմ՝ ովքեր են այդ քննադադատները: Բարևում եմ իրենց ձեր միջոցով: Դուք որպես արհեսատավարժ լրագրողներ կարող եք արձանագրել, որ ես ոչ մի մայրաքաղաք չեմ գնացել ոչ մինչև ընտրությունները, ոչ մինչև ապրիլի 9-ը: Ես գնացել եմ նրանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն ու կեղծ երդումը, որը արձանագրեց այս փաստը, որ այս իշխանությունը դե-յուրե չէ, գողացավ ժողովրդից իր իրավունքը ու այս պայմաններում, հանգրվանն անցած, այցելեցի Մոսկվա ու չի բացառվում, որ այցելեմ նաև այլ մայրաքաղաքներ:

Բայց իմ հիմնական աշխատանքը Հայաստանում է: Նրանք, ովքեր խոսում են այն մասին, որ ես մեկ տարվա ընթացքում մեկ օրով գնացի Մոսկվա, մատնում են իրենց կախվածության մասին այլ մայրաքաղաքներից, խոսում են իրենց սեփական ստրկամտության մասին: Իմ մոտեցումը հայաստանակենտրոն է, ինքնիշխան: Ես ասել եմ, որ որտեղ կա հայոց շահի հարուցում, ես կտանեմ, բայց ոչ որևէ մեկի  «դաբրոն» ստանալու համար»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ինքը բազմիցս ասել է, որ ինքը պատրաստ է գնալ Ռուսաստան, Օբամայի մոտ, ցանկացած տեղ, ժողովրդի հաղթանակը տանելու ու հետ բերելու համար: «Որևէ մեկը պետք է պատրանք չունենար, որ այս ամեն ինչը պետք է մեկ պահի, րոպեի ու երթի ժամանակ լուծեր: Ով ուզում էր տանել մեր պայքարը դեպի արյուն, ես չթույլատրեցի: Ես թույլ չեմ տալու որևէ պատեհապաշտի, ով փորձում է որպես պատեհապաշտ  չարաշահել ժողովրդի  հաղթանակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ ինքը պատրաստ է պայքարը տանել մինչև տրամաբանական ավարտ առաջին հերթին Հայաստանում, բայց նաև հայ ժողովրդի ճշմարտությունը տանելով աշխարհի հիմնական մայրաքաղաք:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս