Րաֆֆի Հովհաննիսյան. Մոսկվա կատարած այցը կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ
Քիչ առաջ Մոսկվա-Երևան չվերթով Երևան ժամանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այնտեղ հանդիպել է ՌԴ «համապատասխան շրջանակների հետ» և շնորհակալ է այդ հանդիպումների համար: Նա նաև հայտարարեց, թե իր այցը Մոսկվա՝ կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ:
Հարցին, թե հանդիպումները պաշտոնակա՞ն էին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամենատարբեր շրջանակների հետ եմ հանդիպել, այդ թվում՝ պետական: Բայց ուզում եմ նշել, որ սա մասնավոր այց էր, համապատասխան ապագայում կմասնրամասնեմ հանդրպման մանրամասները: Բայց կարող եմ մի բան ասել, որ չհանդիպեցի ՌԴ նախագահին:
Հուսով եմ՝ նորից առիթ կլինի գնալ Ռուսաստան, և հայ ժողովրդի պայքարը իր ազատության և իրավունքի համար տանել աշխարհի հիմնական բոլոր մայրաքաաքները»:
168.am-ի հարցին, թե՝ այնուամենայնիվ, ի՞նչ տվեց Ձեզ ՌԴ կատարած այս այցը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Արմենուհու և Կարինի հետ հրաշալի մայրաքաղաքում անցկացրեցի 24 ժամ, վայելեցինք մոսկովյան գարունը, մի քանի լավ հանդիպումներ ունեցանք, և նորից կրկնում եմ՝ համապատասխան պայմանների ժամանակ ավելի կմանրամասնեմ այն: Սա մասնավոր այց էր, և շնորհակալ եմ այդ մասնավոր բնույթի այցի նկատմամբ ձեր հետաքրքրության համար»:
Մանրամասները՝ առաջիկայում: