Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը միջպետական համաձայնագրի վրա
Ռուսաստանն ու Իրանը «ամենամոտ ժամանակներս» կավարտեն աշխատանքը համապարփակ միջպետական համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Ամենամոտ ապագայում մենք պետք է վերջնականապես ավարտենք նոր միջպետական համաձայնագրի նախապատրաստումը Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության վերաբերյալ: Եվ դա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ մեր հարաբերություններում», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։