Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներ. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
««Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,-այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։
Ըստ իս՝ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներն ու ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունը։
Ինձ համար սա Փաշինյանի կոլաբորացիոնիզմի ևս մեկ ցցուն օրինակ է։ Փաշինյանը բազմիցս բառ բառ կրկնել է Ալիևի թեզերը՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, մեր ինքնիշխանության և այս անգամ էլ Ռուբեն Վարդանյանի թեմայով։
Այն պայմաններում, երբ Վարդանյանը թիրախավորվում է Բաքվի կողմից, ապօրինաբար պահվում այնտեղ, ՀՀ կառավարության ղեկավարն իր «սրբազան պարտքն» է համարում այդ մարդու մասին արտահայտվել Ալիևի բառապաշարով։ Դե դժվար է Վարդանյանին կոչել «նախկին», «թալանչի», երբ մարդը իր ներդրումները դրսից բերել է մեր երկիր՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար։ Նման մարդը ինչպե՞ս կարող է հաճելի լինել Փաշինյանին, որի քաղաքականության հիմքում «խեղճիզմն» է ու անարժանապատիվ, բարոյազուրկ պահվածքը․․․»։