Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին մասնակցում են նաև իշխանության ներկայացուցիչներ. մամուլ
«Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը նախորդներից տարբերվում է ևս մեկ հանգամանքով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Հանրահավաքներին մասնակցում են նաև իշխանության ներկայացուցիչներ: Նախօրեին Բաղրամյան փողոցում էին ԵՊՀ ուսխորհրդի ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր օրեր առաջ ցրում էին դասադուլի պահանջով բուհերի մոտ ցույց անողներին:
Մեր թղթակիցը դեպքի վայրում նկատել է նաև վարչապետի օգնականներին: Թերևս իրավիճակը դեպքի վայրից իրենց ղեկավարներին հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով են նրանք մասնակցում հանրահավաքներին ու երթերին»: