Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավարը կարող է հասնել Գազայի հատվածում հրադադարի

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը կարող է հրադադարի համաձայնագիր կնքել Իսրայելի հետ, որը վերջ կդնի պատերազմին Գազայի հատվածում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2+2 ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Բլինքենի խոսքով՝ Սինվարը «եղել և մնում է գլխավոր մարդը, որը որոշում է ընդունում, երբ գործը հասնում է հրադադարի համաձայնագրի կնքմանը»:

Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, իրականում Սինվարից է կախված՝ արդյոք առաջ տանել հրադադարի համաձայնագիրը, որն «ակնհայտորեն կօգնի ծայրահեղ կարիքի մեջ գտնվող պաղեստինցիներին՝ կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնք հայտնվել են խաչաձև կրակի մեջ»:

Բլինքենի խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի կնքման շուրջ բանակցությունները շարունակվել են և հասել իրենց վերջին փուլին։ Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարը և իսրայելցի պատանդների վերադարձը նաև հնարավորություն կստեղծեն թուլացնել լարվածությունը և կայունություն հաստատել տարածաշրջանում։ Նա շեշտել է, որ հնարավոր հարձակման դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, սակայն կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու վրա։ «Ոչ ոք չպետք է սրի այս հակամարտությունը: Մենք ինտենսիվ դիվանագիտական աշխատանք ենք տարել դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի այդ ուղերձն ուղղակիորեն հասցնենք Իրանին։ Մենք այդ ուղերձն ուղղակիորեն փոխանցել ենք Իսրայելին», – հայտարարել է Բլինքենը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն իր քաղաքական թևի նոր ղեկավար է նշանակել Յահյա Սինվարին. նա կփոխարինի Իսմայիլ Հանիյեին, որը սպանվել էր Թեհրանում հուլիսի 31-ին՝ Իրանի նախագահի երդմնակալությունից հետո։ Իրանը խոստացել է վրեժ լուծել Հանիյեի սպանության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս