Բաժիններ՝

Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։

Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին, երկրորդ քաղաքացու որոնումները շարունակվում էին։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել էր հերթապահություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս