Բաժիններ՝

Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանն անցնող ամերիկյան զորքերի շարասյուներ են նկատվել. Al Mayadeen

ԱՄՆ զինված ուժերի ռազմական տեխնիկայի շարասյուների տեղաշարժ է արձանագրվել Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանին։ Այս մասին հաղորդում է լիբանանյան Al Mayadeen պարբերականը։

Նշվում է, որ Իրաքը և Սաուդյան Արաբիան կապող «Արար» հսկիչ անցակետում մի քանի ամերիկյան ռազմական ավտոշարասյուներ են նկատվել. զորքերի տեղափոխումը կարող է կապված լինել Իսրայելից վրեժ լուծելու՝ Իրանի սպառնալիքի հետ։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս