Բաժիններ՝

Էրդողանը Բայդենին հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է Գազայի ճգնաժամը տարածել տարածաշրջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելը ձգտում է Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը տարածել ողջ տարածաշրջանում։ Նիանց հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի վարչակազմը։

«Քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, Գազայի խնդիրը, Թուրքիայում բանտարկյալների փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նախագահ Էրդողանը հայտնել է, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի վարչակազմն իր յուրաքանչյուր քայլով ցույց է տալիս, որ նա չի ցանկանում հրադադար և խաղաղություն…. Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը ծանր հարված է հասցրել Գազայում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին և ընդգծել, որ Իսրայելը ձգտում է Գազայի հատվածի հակամարտությունը տարածել ողջ տարածաշրջանում», – մամուլի տեղեկագրից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Նշվում է, որ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան «ամեն բան անում է թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում բարելավելու համար և կշարունակի դա անել հետագայում ևս»:

Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին պատանդների փոխանակումն իրականացնելու նրա ջանքերի համար: Փոխանակումը տեղի է ունեցել Անկարայի օդանավակայանում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս